• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Հուլիս, 2025
Երկուշաբթի 13:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:29, 21 Հունիս 2018

Ուսումնասիրություն. Էրդողանի հակառակորդի հանրահավաքներին ավելի շատ մարդ է մասնակցում

Ուսումնասիրություն. Էրդողանի հակառակորդի հանրահավաքներին ավելի շատ մարդ է մասնակցում

Թուրքիայում գործող «Եվրասիական սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնը» ներկայացրել է ուսումնասիրություն` նախագահի թեկնածուների հանրահավաքներին մարդկանց մասնակցության վերաբերյալ:

Կնետրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հայտնել է, որ ուսումնասիրվել են նախագահի 3 ֆավորիտ թեկնածուների` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների, քեմալական «ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Մուհարեմ Ինջեի հանրահավաքները:

Դիտարկվել են թեկնածուների` երկրի 5 նահագներում անցկացրած հանրահավաքների մասնակիցների քանակը, ակտիվությունը, միջոցառմանը մասնակցելու տևողությունը:

Այսպիսով, հանրահավաքների մասնակիցները ըստ ակտիվության բաժանվել են 3 խմբի.
 
1. «Ակտիվ զանգված». այս խմբի մեջ մտնողները հանրահավաքի ընթացքում կարգախոսներ են հնչեցնում, դրոշներ ծածանում, կանգնում բեմին մոտ:

2. «Թեկնածուին համակրող զանգված». այս խմբի մեջ մտնող քաղաքացիները հիմնականում լսում են ելույթները և ժամանակ առ ժամանակ ծափահարում:

3. «Ունկնդրող զանգված». այս խմբի մեջ մտնում են հանրահավաքում առավել պասիվ կեցվածք դրսևորող, զուտ ելույթները լսող քաղաքացիները:

Հանրահավաքի մասնակիցների թիվը` ըստ ակտիվության.

Ինջեի հանրահավքներ

Ակտիվ զանգված -17 205
Համակրող զանգված -9  705
Ունկնդրող զանգված -12  364

Մերալ Աքշեների հանրահավաքներ

Ակտիվ զանգված     - 14 004
Համակրող զանգված  -8 445
Ունկնդրող զանգված -11 968

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքներ

Ակտիվ զանգված       -16 938
Համակրող զանգված- 9 689
Ունկնդրող զանգված -12 004


Կենտրոնի կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ, ընդհանուր առմամբ, Ինջեի հանրահավաքներին մասնակցել է միջինը 39 278 մարդ, Էրդողանի հանրահավաքներին` 38 631 իսկ Աքշեների հանրահավաքներին` 34 հազար 417 մարդ:

Ուսումնասիրվել են նաև մասնակիցների` հանրահավաքը ունկնդրելու տևողությունը: Պարզվել է, որ այն դեպքում, երբ Էրդողանի հանրահավաքներից առաջին 15-20 րոպեի ընթացքում հեռացողների թիվը կազմում է միջինը 1315 մարդ, Ինջեի հանրահավաքներից վաղ հեռացողների միջին թիվը 435 է, իսկ Աքշեներինը` 535:

«Բանն այն է, որ Էրդողանի ելույթները այլևս հետաքրքիր չեն: Այն ինչ ասում է, ընտրողները արդեն լսել են, քանի որ եթերով հաճախ է ելույթ ունենում: Բացի այդ, պետական կառույցներում աշխատողները, որոնք պարտադրաբար են բերվում հանրահավաքի վայր, «ներկա ստանալուց» հետո անմիջապես հեռանում են: Իսկ Աքշեների և Ինջեի դեպքում ժողովուրդը հետաքրքրված է, թե ինչ են ասելու, ուստի մինչև վերջ մնում են: Հասարակության մեջ փոփոխության հստակ պահանջ կա: Այս հանգամանքը մեծացնում է ընդդիմության հաղթելու հույսը»,-ասել է կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը:




 

 

 

Աղբյուր`    Diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
12:12, 07 հուլ
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
15:24, 04 հուլ
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
16:10, 02 հուլ
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները
Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}