Տարածաշրջան06:30, 21 Հունիս 2018
Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները փորձնական թռիչք են կատարել

Չնայած ԱՄՆ-ի սենատի անհամաձայնությանը՝ Թուրքիան, այնուամենայնիվ, կստանա ամերիկյան արտադրության նոր սերնդի F-35 կործանիչների առաջին խմբաքանակը։
Ռազմական այդ ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող «Lockheed Martin» ընկերությունը հունիսի 21-ին Տեխաս նահանգում ներկայացնելու է Թուրքիայի համար նախատեսված կործանիչները: Մատակարարման առաջին փուլով հունիսի 21-ին Թուրքիան կստանա երկու հատ F-35 կործանիչ, որոնք շահագործելու նպատակով ԱՄՆ-ում թուրք օդաչուների համար հատուկ կուրսեր կանցկացվեն։ Նրանք մինչև 2019թ․ կմնան ԱՄՆ-ում, որպեսզի համապատասխան գիտելիքներ և ունակություններ ձեռք բերեն։
Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները փորձնական թռիչքներ են իրականացրել Տեխասում։ Փորձնական թռիչքի ժամանակ արված լուսանկարները հայտնվել են համացանցում:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ դրանց մյուս խմբաքանակի մատակարարումը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահը վավերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող սենատի օրինագիծը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սենատի օրինագծով պահանջվում էր չեղարկել F-35-ների, ինչպես նաև մի շարք ռազմական ուղղաթիռների մատակարարումը Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |