Տարածաշրջան11:34, 20 Հունիս 2018
Թուրքիայի զինուժը շարունակում է կորուստներ կրել քրդերի դեմ մարտերում

Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգում բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև:
Այդ մասին հաղորդում է Հաքքարիի նահանգապետարանը: Բախումը տեղի է ունեցել Դոլաբերեն կոչվող բարձրունքի մոտակայքում, որտեղ տեղակայված է նաև թուրքական ռազմաբազա: Նահանգապետարանի հաղորդած տեղեկությունների համաձայն` քուրդ զինյալները ականանետով կրակ են բացել թուրք զինվորների վրա, որի հետևանքով երկու հոգի սպանվել է:
Բախումից հետո քուրդ զինյալների դեմ շրջանում օդուժի աջակցությամբ լայնամասշտաբ օպերացիա է սկսվել:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանի է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |