Տարածաշրջան11:17, 20 Հունիս 2018
Ամերիկացի գեներալը հերքել է թուրք պաշտոնյաների հայտարարությունը` Մանբիչ մտնելու վերաբերյալ

Ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչի մատույցներին մոտեցած Թուրքիայի զինված ուժերի մասին:
Լրագրողները ամերիկացի գեներալից հետաքրքրվել են, թե արդյոք թուրք զինվորները կմտնեն Մանբիչ թե ոչ, և արդյոք կա նման պայմանավորվածություն Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Ի պատասխան դրան, Ռայանը նշել է.
«Առայժմ վերջնական որոշում չկա, բայց նախնական մեզ ասել են, որ Մանբիչ չեն մտնի»:
Ամերիկացի գեներալը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը դուրս կգան Մանբիչից, թե ոչ:
«Պատերազմի ժամանակ 100 տոկոսանոց երաշխիքներ չկան: Ձեզ կարող եմ ասել միայն հետևյալը. ԱՄՆ-ն և Թուրքիան աշխատելու են նախկինում քննարկած հարցերի շրջանակներում և այս պահին մեր նպատակն է պահպանել Մանբիչի խաղաղությունը և կայունությունը»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պնդեցին, որ իրենք ոչ միայն մոտենալու են Մանբիչի մատույցներին, այլև մտնելու են քաղաք: Ըստ թուրքական կողմի` ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել էին, որ քրդերը դուրս են գալու Մանբիչից, իսկ ԻՊ-ի դեմ պայքարելու համար վերջիններիս տրամադրված զինամթերքը ետ է վերցվելու նրանցից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |