Տարածաշրջան05:54, 19 Հունիս 2018
Թուրքիայի ցամաքային ուժերը պատրաստվում են ներխուժել Մանբիչ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքում սպասվող ռազմական օպերացիայի մասին։
Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրք-ամերիկյան պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայի ցամաքային ուժերը մոտեցել են Մանբիչի մատույցներին։
Չավուշօղլուի խոսքերով՝ թուրք զինվորները շուտով մտնելու են Մանբիչ, որպեսզի ռազմական գործողություններ սկսեն տեղի քրդական ուժերի դեմ։ Արտգործնախարարն ասել է, որ իրենց գլխավոր նպատակը Մանբիչը «քրդերից մաքրելն է» և իսկական «տերերին հանձնելը»։
Միաժամանակ ընդգծել է, որ եթե Մանբիչում թուրք-ամերիկյան ծրագիրը հաջողվի իրականացնել, ապա նման պայմանավորվածություններ կարող է ձեռք բերվել այլ տարածքների հարցում ևս, որոնք այժմ գտնվում են քրդերի վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանապարհային քարտեզի շուրջ։ Դրանով նախատեսվում է քրդերին դուրս մղել Մանբիչից և նրանցից ետ վերցնել այն զենքերը, որոնք տրամադրվել էին ԱՄՆ-ի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |