Տարածաշրջան13:13, 18 Հունիս 2018
Թուրքիայի ցամաքային ուժերը մոտեցել են Մանբիչի մատույցներին

Թուրք-ամերիկյան պայմանավորվածության շրջանակներում հունիսի 18-ին Թուրքիայի զինուժը մոտեցել է Սիրիայի Մանբիչ քաղաքի մատույցներին։ Մանբիչը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Այս պահի դրությամբ թուրք զինվորներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մանբիչի հարակից շրջանները և պատրաստվում են ներխուժել քաղաք։
Մինչև Մանբիչի մատույցներին հասնելը Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատարի հետ:
Տեղեկությունը հաստատվել է նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի կողմից։
Հիշեցնենք, որ թուրքական և ամերիկյան կողմերը Վաշինգտոնում հունիսի 4-ին համաձայնության էին եկել քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչի վերաբերյալ։ Կողմերը քննարկել էին այն ճանապարհային քարտեզը, որը նախատեսում էր քրդական ուժերի դուրսբերումը Մանբիչից։ Կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն նաև այն մասին, որ Սիրիայի քրդական ուժերից ետ վերցվեն ԱՄՆ-ի տրամադրած զենքերը:, Դրանք քրդերին հատկացվել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբկեչական կազմակերպության դեմ պայքարելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |