• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Հուլիս, 2025
Երկուշաբթի 13:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:38, 18 Հունիս 2018

Իրանին հարվածելու համար Թուրքիան իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին

Իրանին հարվածելու համար Թուրքիան իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մասնակցել է թուրքական «Babala TV» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին, որի ընթացքում խոսել է Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման նպատակների մասին: Այդ ռազմաբազան գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգում։

Յըլդըրըմը, անդրադառնալով ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե հարկ եղած դեպքում պաշտոնական Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը, ասել է.

«Մենք Ինջիրլիքի ռազմաբազան թույլ տվեցինք օգտագործել միայն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։  Ոչ մի երկիր երբեք մեր ռազմաբազաները չի կարող օգտագործել այլ երկրների հարվածելու նպատակով։  Իրանը մեր 600 տարվա հարևանն է։ Քասր ի Շիրինի պայմանագրից սկսած մենք Իրանի հետ չենք պատերազմել։  Խոսք լինել անգամ չի կարող այն մասին, թե մենք կաջակցենք մեր հարևանի դեմ պատերազմող կողմին։ Ցանկանում եմ հիշեցնել, արդյո՞ք Իրաքի օկուպացիայի ժամանակ ԱՄՆ-ը կարողացավ օգտագործել Թուրքիայի տարածքը։ Այդ օպերացիան պետք է իրականացվեր Թուրքիայի տարածքով, բայց մենք նրանց մերժեցինք»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ 2003-ին Թուրքիան ԱՄՆ-ին թույլ չտվեց իր տարածքով Իրաքի դեմ երկրորդ ճակատը բացել:

Աղբյուր`    Kokpit.aero

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
12:12, 07 հուլ
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
15:24, 04 հուլ
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
16:10, 02 հուլ
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները
Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։

Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով
Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով

Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}