• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:22, 18 Հունիս 2018

Ադրբեջանական «Շարժում 2018»-ը նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել Էրդողանին

Ադրբեջանական «Շարժում 2018»-ը նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել Էրդողանին

Ադրբեջանում հիմնված «Շարժում 2018» վերլուծական կենտրոնը հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում աջակցություն է հայտնել նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ադրբեջանի Ժողովրդական  Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված «Շարժում 2018»-ին անդամակցում են այսպես կոչված թուրքական աշխարհի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Նրանցից են Թուրքիայի 63-րդ կառավարության մշակույթի և զբոսաշրջության նախարար և նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն, Ղրղզստանի նախկին արտգործնախարար Ասքար Այթմատովը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Ժալե Ալիևան, Ադիլ Ալիևն ու Սոնա Ալիևան, Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր Էնես Իբրահիմը և այլք: Կենտրոնի Թուրքիայի ներկայացուցիչը փաստաբան Սաիդե Էքմենն է:

Կենտրոնի ղեկավար Խեյալ Ռըզան խոսել է թուրք-ադրբեջանական բարեկամության մասին՝ հայտնելով, որ իրենց շարժման շուրջ համախմբված անձինք անվերապահորեն աջակցում են Էրդողանին առաջիկա ընտրություններում: Ռըզան հայտարարել է, որ Էրդողանին աջակցում են հանուն Թուրքիայի ժողովրդի երջանկության, բարեկեցության ու հզորության: Նա նաև խոսել է համաթուրքական նախագծերում Էրդողանի ունեցած դերակատարության մասին: 

Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրություններում առաջադրվել է իր ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) «Ջումհուր» (Cumhur-Հանրապետական) դաշինքի կողմից:

Աղբյուր`    Haber7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}