Միջազգային08:25, 14 Հունիս 2018
Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը։
«HSFK», «BICC», «INEF», «IFSH» անվտանգության հետազոտության ինստիտուտների կողմից համատեղ հրապարակված «Խաղաղության վերաբերյալ փորձագիտական զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմագործողություններով ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները։ Միաժամանակ կոչ է արվել դադարեցնել Գերմանիայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը:
Զեկույցում նշվել է, որ Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառվող զինամթերքն օգտագործվում է Աֆրինի ռազմագործողության ընթացքում, իսկ Սաուդյան Արաբիային վաճառվող զինամթերքը՝ Եմենի դեմ։
«Եթե Գերմանիան իսկապես ցանկանում է միջնորդի դեր ստանձնել, նա պետք է երկարատև խաղաղություն ապահովող քաղաքականություն որդեգրի՝ մի կողմ դնելով կարճաժամկետ շահերը», -ասված է զեկույցում։
Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից հետո Գերմանիայում պարբերաբար հնչում են Թուրքիային գերմանական զենքի վաճառքը դադարեցնելու կոչեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |