• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2025
Ուրբաթ 06:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:29, 12 Հունիս 2018

Թուրքիայի արտաքին պարտքը կազմում է 453 մլրդ դոլար

Թուրքիայի արտաքին պարտքը կազմում է 453 մլրդ դոլար

Աշխարհի բոլոր երկրների ընդհանուր արտաքին պարտքը տարեցտարի աճում է։ Ընդ որում՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրներն այդ առումով առաջատար դիրք են գրավում։ Պատճառներից մեկն այն է, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար ավելի հեշտ է միջազգային հարթակներում վարկեր ստանալ։

Երկրների վարկունակությունը որոշվում է ընդհանուր արտքաին պարտքի և երկրի համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ։ Տոկոսներով արտահայտված այդ ցուցանիշը որքան փոքր է, այնքան տվյալ երկիրն ավելի հուսալի է համարվում վարկ տրամադրելու տեսակետից։

Թուրքիան թեև ընդգրկված է այն երկրների ցանկում, որոնց արտաքին պարտքը համեմատաբար փոքր է, բայց վերջին երկու տարում այդ պարտքը նկատելիորեն աճել է։ Ամենաշատ արտաքին պարտք ունեցող երկրների ցանկում Թուրքիան գրավել է 26-րդ հորիզոնականը։

2015թ․ դրությամբ Թուրքիայի արտաքին պարտքը կազմում էր շուրջ 405 մլրդ դոլար։ Իսկ 2017թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ արտաքին պարտքը հասել է 453 մլրդ դոլարի։ Դա կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի 55 տոկոսը։ Այսպիսով, շուրջ 80 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող պետական պարտքը կազմում է 5․500 ամերիկյան դոլար։

Պետք է նշել, որ այդ աճի մեջ կարևոր դեր ունի նաև թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը․ նախորդ շաբաթ 1 դոլարը համարժեք էր 4․65 թուրքական լիրայի, մինչդեռ 2015թ․ դոլարի ամենաբարձր փոխարժեքը եղել է 3 լիրան։

Հայաստանն այդ ցանկում գրավում է 105-րդ հորիզոնականը։ 2017թ․ հունիսի 30-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 10 մլրդ դոլար, ինչը հավասար է երկրի համախառն ներքին արդյունքի 94 տոկոսին։

Աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի արտաքին ընդհանուր պարտքը կազմում է 21 տրիլիոն դոլար, նրան հաջորդում են Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հոլանդիան։

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք ու ադրբեջանցի գործարարները Կարսում քննարկել են ներդրումային հնարավորությունները
11:48, 18 հուն
Թուրք ու ադրբեջանցի գործարարները Կարսում քննարկել են ներդրումային հնարավորությունները

Կարսում կազմակերպված «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորում»-ին ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Բայրաքթար. «Թուրքիան Իրանից գազ է գնում, ոչ թե նավթ»
11:19, 18 հուն
Բայրաքթար. «Թուրքիան Իրանից գազ է գնում, ոչ թե նավթ»

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
13:10, 16 հուն
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար
Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար

Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա
Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}