Տարածաշրջան05:33, 12 Հունիս 2018
Թուրքիան նպատակ ունի Քանդիլում անել այն, ինչ արեց Աֆրինում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայի Քաշ շրջան կատարած այցի շրջանակներում հարցազրույց է տվել լրագրողներին, որի ընթացքում խոսել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում ցամաքային գործողություններ սկսելու մասին։
Քանդիլը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան է։
«Հիշում եք չէ՞ ինչպես մտանք Աֆրին, Ջերաբլուս, Ալ Բաբ։ Հիմա հերթը Քանդիլինն է: Ոչնչացնելու և թաղելու ենք Քանդիլի ահաբեկիչներին։ Մենք կոչնչացնենք այն ամենը, ինչը վտանգ է ներկայացնում»,-ասել է Չավուշօղլուն։
Վերջինս շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել ոչ միայն PKK-ի, այլև Սիրիայի քրդական ուժերի և գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ, որոնց պաշտոնական Անկարան նույնպես ահաբեկչական ուժեր է համարում։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Քանդիլում ու Սինջարում ռազմական գործողություն սկսելու մասին։
Հավելենք, որ Թուրքիան Աֆրինում նույնպես ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի քուրդ զինյալների դեմ։ Օպերացիայի անվանումն է «Ձիթենու ճյուղ»։ Թուրքական պաշտոնական տվյալների համաձայն քուրդ զինյալների կորուստներն Աֆրինում են անցել են 4500-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |