Տարածաշրջան13:39, 11 Հունիս 2018
Էրդողանը հայտարարել է Քանդիլում ու Սինջարում ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հենակետերի և ռազմաբազաների ուղղությամբ օպերացիա է սկսվել։
«Պարոն Քեմալը («Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը-խմբ.) ասում էր՝ Աֆրին մի մտեք։ Մուհարրեմ Ինջեն ասում էր՝ ի՞նչ գործ ունեք Աֆրինում։ Մինչդեռ մինչև հիմա Աֆրինում մենք ոչնչացրել ենք 4500 ահաբեկիչ։ Դիմում եմ նրանց. դուք չեք կարող կառավարել այս երկիրը։ Մենք ոչ Քեմալին ենք լսելու, ոչ էլ Մուհարեմին։ Մենք նայելու ենք մեր գործին։ Հիշում ե՞ք, որ ես այդ ժամանակ խոսում էի նաև Քանդիլում և Սինջարում (Շանգալ) ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Ասեմ, որ մենք արդեն սկսել ենք ռազմական գործողությունները։ Մեր զինված ուժերին պատկանող 20 կործանիչ արդեն խոցել է 14 կարևոր թիրախ»։
Ըստ Էրդողանի՝ քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազա Քանդիլը մեծ վտանգ է ներկայացնում թուրք ժողովրդի համար, և պաշտոնական Անկարան համապատասխան միջոցներ կձեռնարկի այդ հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |