Տարածաշրջան06:58, 11 Հունիս 2018
Ըստ Էրդողանի՝ նոր կռիվ է սկսվելու խաչի և կիսալուսնի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցին, ով աջակցություն էր հայտնել Ավստրիայի տարածքում այլ երկրներից ֆինանսավորվող 7 մզկիթների փակմանը և մուսուլման հոգևորականների (իմամ) արտաքսմանը: Մզկիթների որոշ մասը ֆինանսավորվում էր Թուրքիայի կողմից։
«Մահմեդականների և մզկիթների հանդեպ նման վերաբերմունք դրսևորելը ցույց է տալիս Եվրոպայի` իսլամի դեմ ունեցած թշնամությունը և ռասիստական քաղաքականությունը։ Դիմում եմ Ավստրիայի վարչապետին. դու դեռ շատ երիտասարդ ես և դեռ շատ փորձ պիտի ձեռք բերես։ Քո գործողությունները կարող են մեծ խնդիրներ առաջացնել հենց քեզ համար։ Իմացիր, որ Ավստրիայում մզկիթների փակումը, այնտեղից մահմեդականների, կրոնական գործիչների վտարումը կառաջացնի նոր կռիվ խաչի և կիսալուսնի միջև, և դրա պատասխանատուն կլինես դու»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Ավստրիայի իրականացրած քայլերն աջակցություն են ստացել Իտալիայի իշխանությունների կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |