• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Մայիս, 2025
Չորեքշաբթի 11:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

07:15, 09 Հունիս 2018

Եվրամիությունը դեմ է արտահայտվել Թուրքիա-Հունաստան համաձայնագրի դադարեցմանը

Եվրամիությունը դեմ է արտահայտվել Թուրքիա-Հունաստան համաձայնագրի դադարեցմանը

Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Անկարային՝ հետ կանգնել Հունաստանից փախստականների վերադարձը նախատեսող երկկողմ պայմանագրի չեղարկման որոշումից։ Հունիսի 8-ին Բրյուսելում ելույթ ունեցած Եվրոպական հանձնաժողովի խոսնակը հիշեցրել է, որ այդ համաձայնագիրը Թուրքիայի համար վիզաների ազատականացման հարցում ԵՄ նախապայմանններից մեկն է։ Նա շեշտել է, որ ցամաքով Հունաստան հասնող փախստականների հետդարձը կարևոր գործոն է՝ փախստականների անկանոն հոսքը և գաղթի նոր ուղիների ձևավորումը կանխելու համար։

2001թ․ Թուրքիայի և Հունաստանի միջև կնքված երկկողմ պայմանագիրը նախատեսում է, որ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած երրորդ երկրների քաղաքացիները կարտահանձնվեն պաշտոնական Անկարային։ Սակայն, ինչպես նշել է Եվրամիության խոսնակը, հատկապես 2017-2018թթ․ այդ պայմանագիրն առանձնապես ակտիվ չի կիրառվում։ Նշված ժամանակահատվածում Հունաստանից Թուրքիային է արտահանձնվել ընդամենը 25 փախստական։ Մինչդեռ մինչև 2016թ․ արտահանձնված փախստականների թիվը հասնում էր 5000-ի։

Գերմանիան ևս արձագանքել է փախստականների հետընդունման համաձայնագիրը չեղարկելու Թուրքիայի որոշմանը։ Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հունիսի 8–ին Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիս ժամանակ Գերմանիայի կառավարության անունից հույս է հայտնել, որ Թուրքիան և Հունաստանը կկարողանան բանակցությունների միջոցով հարթել առկա տարաձայնությունները։

Հիշեցնենք, որ 2016թ, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստանած 8 թուրք զինվորականներից 4-ի՝ կալանքից ազատման որոշումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Հունաստանի հետ վերոնշյալ երկկողմ համաձայնագրի դադարեցման մասին։

Աղբյուր`    Deutsche Welle

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների

Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։

Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ
Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։

Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»
Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։

Հրապարակվել է ԵՄ զեկույցը Թուրքիայի մասին
Հրապարակվել է ԵՄ զեկույցը Թուրքիայի մասին

Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է

Թուրքիայի ո՞ր նահանգների բնակչությունն ունի բարձր IQ
Թուրքիայի ո՞ր նահանգների բնակչությունն ունի բարձր IQ

Թուրքիայում անցկացվել է ինտելեկտի գործակցի մակարդակը պարզելու հետազոտություն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}