• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:57, 08 Հունիս 2018

Թուրք գործիչ․ «Հայ-թուրքական արձանագրությունները կարող էին փոխել իրավիճակը Կովկասում»

Թուրք գործիչ․ «Հայ-թուրքական արձանագրությունները կարող էին փոխել իրավիճակը Կովկասում»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP - ԺՀԿ) կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներից է Ունալ Չևիքօզը։ Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի արտգործնախարարությունում, ինչպես նաև ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Չևիքօզը նշել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ բավական բացասական վարկ է ձեռք բերել, ինչն ինքը կցանկանար փոխել պատգամավոր դառնալու դեպքում։ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լուրջ բացասական ազդեցություն է ունեցել միջազգային ասպարեզում նրա հեղինակության վրա, իսկ հարևանների, դաշնակիցների և միջազգային հանրության հետ հարաբերությունները լրջորեն խաթարվել են։ Կարծում եմ, որ առնվազն այս ասպարեզում կարող եմ նպաստել որոշ իրավիճակների փոփոխությանը, այդ պատճառով էլ այս ճանապարհն ընտրեցի», -ասել է Չևիքօզը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և մասնավորապես երկկողմ հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների չեղարկման հարցին՝ պատգամավորի թեկնածուն ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարող էր և պետք է վավերացներ դրանք։ Չևիքօզը շեշտել է, որ այդ արձանագրությունները հատկապես կարևոր էին նրանով, որ 1921թ․ Կարսի պայմանագրից հետո առաջին անգամ Հայաստանը և Թուրքիան համատեղ մեկ փաստաթուղթ էին ստորագրել։

«Այդքան ջանքերի արդյունքում արձանագրությունները հաջողությամբ ստորագրելուց հետո երկու կողմն էլ, ցավոք, բաց թողեց դրանք կյանքի կոչելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ եթե գործընթացը շարունակվեր, այսօր Կովկասում բոլորովին այլ իրավիճակ կտիրեր։ Դա միայն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը չի վերաբերում, արձանագրությունների վավերացումը կարող էր դրական ազդել նաև Հայաստան –Ադրբեջան հակամարտության լուծման վրա»։

Չևիքօզը անդրադարձել է նաև Հայաստանում իշխանափոխության գործընթացին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններին։ Դիվանագետը կարևորել է Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ ուղերձները։

«Ուզում եմ հատկապես շեշտել․ Փաշինյանի դիրքորոշումը չափազանց դրական է և շատ կարևոր։ Վարչապետ դառնալուց հետո նրա արած այս երկու հայտարարությունները շատ կարևոր ուղերձներ են՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային։ Եվ երկու երկրներն էլ պետք է ըստ արժանվույն գնահատեն դա», - նշել է Չևիքօզը։

Թուրք դիվանագետը անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հավանականությանը։ Նրա կարծիքով՝ փակ սահմանի խնդիրը տարածաշրջանային հիմնախնդիրներից միայն մեկն է։ Պատկերավոր ասած․ «Եթե տարածաշրջանի բոլոր հիմնահարցերը դիտարկենք որպես անտառ, ապա հայ –թուրքական սահմանի հարցը այդ անտառի միայն մեկ ծառն է։ Ուստի անտառը գեղեցկացնելու համար միայն այդ մեկ ծառի վրա կենտրոնանալը բավարար չէ», - կարծում է Չևիքօզը։

«Այս ամենը պետք է դիտել մեկ ամբողջության մեջ։ Իրականում հարցը չպետք է դիտարկվի սոսկ Հայաստան –Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Ինչ տեսակետից էլ որ հարցին նայենք՝ այստեղ առնվազն երեք դերակատար կա՝ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, ավելին՝ որոշ իմաստով իհարկե նաև՝ Ռուսաստան և Իրան»,- ասել է թուրք դիվանագետը։

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
22:02, 25 հուլ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր
10:25, 25 հուլ
Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
11:36, 24 հուլ
Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր
Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար
Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}