Տարածաշրջան07:43, 06 Հունիս 2018
Թուրքիան Սուլեյման շահի դամբարանը Սիրիա է տեղափոխում
Սիրիայի Մանբիչ քաղաքի շուրջ Անկարայի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածության շրջանակում Թուրքիան Սիրիա է տեղափոխելու Օսմանյան կասյրության առաջին սուլթան Օսման 1-ի պապի՝ Սուլեյման Շահի դամբարանը։
2015թ., երբ Սիրիայում թեժ մարտեր էին ընթանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, Թուրքիայի զինուժին պատկանող ստորաբաժանումները ներխուժել էին Սիրիայի Էշմե գյուղ և անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես տարհանել էին այնտեղ գտնվող Սուլեյման շահի դամբարանը։ Սուլեյման Շահի մասունքները տեղափոխվել էին Թուրքիայի տարածք։
2018թ. ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ այն բանից հետո, երբ Սիրիայում իրավիճակը հանդարտվի, Թուրքիան շահի դամբարանը հետ կտեղափոխի Սիրիա։
Սուլեյման շահը ապրել է 1178-1227 թվականներին։ Մահից հետո թաղվել է Սիրիայի Հալեպ շրջանում։ Նրա դամբարանը հետագայում թուրքերի համար վերածվել է սրբավայրի։ 1921թ.-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով դամբարանի վերահսկողությունը անցել է Թուրքիային։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռբերված համաձայնությամբ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գան Մանբիչից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Բարզանին վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր Սիրիայի և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «ԺՊԳ-ի» և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |