Տնտեսական11:18, 04 Հունիս 2018
Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը կազմել է միջինը 12․5 տոկոս

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել մայիսի դրությամբ գնաճի (ինֆլյացիա) մակարդակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ տարեկան գնաճի միջին ցուցանիշը կազմել է 12․5 տոկոս։
Ընթացիկ տարվա մայիսին Թուրքիայում սպառողական գների ինդեքսն աճել է 1,62 տոկոսով, ներքին արդյունաբերողների գնային ինդեքսը՝ 3․79 տոկոսով։
Սպառողական գների դեպքում տարեկան գնաճը կազմել է 12․15 տոկոս, ներքին արդյունաբերողների ապրանքների գների դեպքում՝ 20․16 տոկոս։
Ըստ «Reuters» պարբերականի՝ տնտեսագետները մայիսի համար Թուրքիայում կանխատեսել էին միջինը 1․45 տոկոս գնաճ։ Իրականում մայիսին ամենաբարձր գնաճը գրանցվել է հագուստի և կոշկեղենի շուկայում՝ 5․21 տոկոս, տրանսպորտի ոլորտում գրանցվել է 2․32, տարատեսակ ապրանքների և ծառայությունների ոլորտում՝ 2․06, հյուրանոցների և ռեստորանների, ինչպես նաև՝ սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում՝ 1․45 տոկոս գնաճ։
Տարվա կտրվածքով սպառողական գների ինդեքսի ամենամեծ աճը գրանցվել է տրանսպորտի ոլորտում՝ 20․02 տոկոս։ Տնտեսական ապրանքների գներն աճել են 16․87 տոկոսով, տարատեսակ ապրանքների և ծառայությունների գները՝ 15․38 տոկոսով, հյուրանոցների և ռեստորանների գները՝ 12․51 տոկոսով, բնակարանների գները՝ 11․24 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կարսում կազմակերպված «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորում»-ին ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։
Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:
Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։
Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:
Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |