Տարածաշրջան08:29, 31 Մայիս 2018
Քեմալականների թեկնածուն ցանկանում է ավելի ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները

Ռուս-թուրքական հարաբերություններն ավելի կամրանդվեն, եթե հուլիսի 24-ին Թուրքիայում կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն։
Վերջինս հարցազրույց է տվել «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը և խոսել ռուս-թուրքական հարաբերությունների ապագայի մասին։
Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումն Արևմուտքին այլընտրանք չէ։ Թուրքիայի և Ռուսաստանի կապերը պետք է ամրապնդվեն ցանկացած պարագայում։
«Ռուսաստանի հետ երկար ժամանակ է բարեկամ պետություններ ենք։ Թուրքիան և Ռուսաստանն այնպիսի հարաբերություններ ունեն, որտեղ «այո»-ն նշանակում է այո, իսկ «ոչ»-ը՝ ոչ։ Երկու երկրներն ունեն սկզբունքներ և հավատարիմ են դրանց։ Սառը պատերազմի ժամանակ մենք փորձում էինք այնպես անել, որ ռուս-թուրքական հարաբերությունները չտուժեն մեր՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու պատճառով։ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների զարգացումը Թուրքիայի ավանդական արտաքին քաղաքականության դրսևորում է։ Իսկ երբ մենք այդ քաղաքականությունից հետ ենք կանգնում, դա բացասական հետևանքներ է ունենում: Մենք փորձելու ենք ամրապնդել բարիդրացիական, բարեկամական, գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես միշտ կողմնակից եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդվեն»,- ասել է Ինջեն։
Վերջինս նաև խոսել է «S-400» ՀՕՊ համակարգերի մասին, որոնք Թուրքիան գնելու է Ռուսաստանից։
Քեմալականների թեկնածուի կարծիքով՝ Թուրքիան ոչ մի պարագայում հետ չի կանգնի այդ մտադրությունից։
«Եթե կա ստորագրված պայմանագիր, ապա դրանից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Մեր զինուժի գլխավոր շտաբի կողմից զենքը գնելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումից և պայմանագրի ստորագրումից հետո, այլևս քննարկելու ոչինչ չկա»,-եզրափակել է Ինջեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |