Իրավական09:46, 30 Մայիս 2018
Թուրք հայտնի պատմաբանը դիմել է դատարան` իր անունից Facebook-ում բացված կեղծ հաշիվները փակելու պահանջով

Թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըն դիմել է դատարան` պահանջելով փակել իր անունից «Facebook» սոցիալական ցանցում բացված կեղծ հաշիվները:
Պատմաբանի փաստաբանը պնդել է, որ վերոնշյալ կեղծ հաշիվները, Օրթայլըի անունից գրառումներ անելով, փորձում են ցույց տալ, թե վերջինս պետության հետ խնդիրներ ունի:
Թուրքիայի ամենահայտնի պատմաբաններից մեկը համարվող Օրթայլըն իր հայցում նշել է, որ վերոնշյալ հաշիվները իր անունից քաղաքական և այլ կարևոր թեմաներով գրառումներ են կատարում, որոնք չեն բխում իր անձնական դիրքորոշումից: Դատարանը բավարարել է պատմաբանի հայցը և արգելափակել 4 կեղծ հաշիվ:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Օրթայլըն նման հայցով դիմում է դատարան: Նա մի քանի ամիս առաջ կրկին դատարան հայց էր ներկայացրել` պահանջելով փակել իր անունից բացված 2 կեղծ հաշիվ «Twitter» սոցիալական ցանցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |