Տարածաշրջան08:04, 30 Մայիս 2018
ԱՄՆ-ն ու Թուրքիան կքննարկեն Մանբիչից քրդերի հեռանալու հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնելու է ԱՄՆ, որտեղ ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկելու է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը:
Ըստ Չավուշօղլուի՝ Սիրիայի քրդական ուժերը դուրս են գալու Մանբիչ քաղաքից։ Եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան դրա շուրջ գան պայմանավորվածության, ապա քրդերը դուրս կգան Սիրիայի հյուսիսային մյուս շրջաններից ևս։
«Սիրիայի քրդական ուժերը դուրս են գալու Մանբիչից, իսկ Թուրքիան հետևելու է այդ գործընթացին։ Միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի ապահովվի գործընթացի անվտանգությունը։ Եթե մենք համաձայնության գանք, ապա նման գործընթացներ կարող են տեղի ունենալ Սիրիայի հյուսիսային այլ շրջաններում ևս։ Կարծում եմ, որ Վաշինգտոնը ցանկանում է կտրել Սիրիայի քրդական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև գոյություն ունեցող կապը»,-նշել է Չավուշօղլուն։
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթն էլ ասել է, որ թուրք պաշտոնյաների հետ Մանբիչի վերաբերյալ դեռ որևէ պայմանավորվածություն չկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |