Քաղաքական08:25, 29 Մայիս 2018
Ռուսական «Սու-57» ռազմական ինքնաթիռների վաճառքը Թուրքիային լիովին իրատեսական է

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել երկու երկրների ռազմական ոլորտի համագործակցության վրա: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կասեցրել է ամերիկյան արտադրության F-35 ռազմական ինքնաթիռների վաճառք Թուրքիային:
Թուրքական կողմն արձագանքել է ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Մասնավորապես, թուրքական զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ Անկարան F-35 կործանիչների փոխարեն կարող է գնել ռուսական արտադրության Սու-57 ռազմական ինքնաթիռները:
Ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, մեկնաբանելով թուրքական մամուլում հայտնված լուրերը, համոզմունք է հայտնել, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել ամերիկյան նոր սերնդի կործանիչներից:
Չնայած ռուս փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ռազմակավարական համագործակցությունն ամրապնդելու համար կարող է Սու-57-երը վաճառել Թուրքիային, այնուամենայնիվ համոզված է, որ այս շրջանում հարցի շահարկումը պարզապես քաղաքական ուղերձ է Անկարայի կողմից Վաշինգտոնին:
Նշելով, որ Սու-57-երի վաճառքի սցենարը լիովին իրատեսական է՝ Կորոտչենցովը հավելել է. «Այնուամենայնիվ, Սու-57-երի մասին լուրերը թուրքական մամուլի միջոցով փոխանցված ուղերձ են, որով Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ին կարմիր գիծը չանցնել և ցույց է տալիս, որ այլընտրանքային տարբերակներ ունի: Թուրքիան ԱՄՆ-ին ակնարկում է, որ շանտաժը չի օգնի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |