Միջազգային09:23, 29 Մայիս 2018
Ավստրիայի վարչապետ․ Թուրքիա-ԵՄ բանակցությունները պիտի լիովին դադարեցվեն

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Քուրցը կրկին դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։ Բրիտանական «Financial Times» պարբերականի հետ զրույցում Քուրցը տեսակետ է հայտնել, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ բանակցային գործընթացը։
Նա նշել է, որ Թուրքիայի վիճակն անբարենպաստ է, և Անկարան ժողովրդավարության առումով չի համապատասխանում կոպենհագենյան չափանիշներին։ Ավստրիայի վարչապետն ընդգծել է, որ իրենք չեն վստահում Թուրքիային և կարծում են, որ այդ երկրի հետ բանակցությունները պետք է լիովին դադարեցվեն։ Նախկինում Քուրցը բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաանդամակցությանը։
Թուրքական «Ensonhaber» լրատվակայքը Ավստրիայի վարչապետի հայտարարությունը բնութագրել է որպես «նենգություն»՝ հիշեցնելով, որ Ավստրիայում արգելվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հանրահավաքները։
Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ Ավստրիայի և մյուս եվրոպական երկրների նմանատիպ դիրքորոշումը պայմանավորված է նրանց ցանկությամբ՝ խանգարելու նախագահ Էրդողանին վերընտրվելու հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ տնային տեքսիտիլի արտահանման ծավալները 2024-ին կազմել են 2.9 մլրդ դոլար։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 9-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 9-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակը գրավոր հայտարարություն է տարածել թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ։
Հնդկաստանը տարեկան Թուրքիայից ներմուծում է մոտ 2.7 մլրդ դոլարի ապրանք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |