Գիտակրթական10:42, 29 Մայիս 2018
«Tesla»-ն մուտք է գործում թուրքական շուկա
Ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքը հայտարարել է, որ ընթացիկ տարում իրենք ծրագրում են մուտք գործել թուրքական շուկա։
«Twitter»-ում գրառում կատարած Մասքը հրապարակել է այն երկրների քարտեզը, որտեղ իրենց ընկերությունը կսկսի գործունեություն ծավալել։
Ըստ հրապարակված քարտեզի՝ Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Անթալիա Սաքարյա, Բուրսա, Իզմիր, Այդըն, Բալըքշեհիր և Քոնյա քաղաքներում ստեղծելու են ավտոմեքենաների շարժիչների համար նախատեսված լիցքավորման կայաններ։
Հիշեցնենք, որ 2017թ. Մասքը մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել էին «Tesla»-ի և թուրքական ընկերությունների համագործակցության հարցը: Հանդիպման ժամանակ բարձրացվել էր նաև Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցը:
— Elon Musk (@elonmusk) May 26, 2018
Global map of Tesla Superchargers, including those coming soon https://t.co/Ld5FQgCSs1
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բացի Թուրքիայից, միջազգային այդ նախագծին միանալու դիմումներ են ներկայացվել նաև այլ պետություններից։
Թուրք պրոֆեսորն ընդգծել է Թուրքիայի կողմից տեղակայված չափիչ կայանների կարևորությունը ապագա տեխնոլոգիաների զարգացման համար:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության մայրաքաղաքում թուրք-հունական հարաբերություններին նվիրված համաժողով է անցակցվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |