• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:59, 25 Մայիս 2018

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթներ արտադրող սակավաթիվ երկրներից է

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթներ արտադրող սակավաթիվ երկրներից է

Թուրքիայի ռազմարդյունաբերությունը ջանք չի խնայում՝ երկրի զինված ուժերին սեփական արտադրության գերժամանակակից զինատեսակներով ապահովելու համար։ Մասնավորապես ակտիվ աշխատանքներ են տարվում սեփական արտադրության էլեկտրամագնիսական ռելսային հրանոթների կատարելագործման ուղղությամբ, որոնք ապագայում կարող են փոխարինել հրազենային զինատեսակներին:

Ներկայումս լայնորեն կիրառվող ավանդական զինատեսակներն ու պաշտպանական համակարգերը քիմիական էներգիայի հաշվին արձակվող փամփուշտների, մարտագլխիկի, արկերի կամ հրթիռների միջոցով թիրախը խոցելիս ունենում են այրող, պայթեցնող կամ ոչնչացնող ազդեցություն։ Իսկ էլեկտրամագնիսական հրանոթի դեպքում օգտագործվում է վառոդի կամ էլեկտրաէներգիայի միջոցով ստացվող հրման ուժը, որի արդյունքում գնդակն արձակվում է գերձայնային արագությամբ:

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթների նախագծի վրա սկսել է աշխատել 2013թ, երբ  մասնավոր սեկտորում փորձ արվեց տեղական հնարավորություններով ստեղծել այդ զենքի նախատիպը։ Ժամանակի ընթացքում նախագիծը զգալիորեն կատարելագործվեց, և մինչ օրս ավելի քան 1000 բարեհաջող փորձարկում է կատարվել։ Թուրքական արտադրության էլեկտրամագնիսական հրանոթների հզորությունը հասցվել է 1 մեգաջոուլի։

Թուրքիայի ռազմարդյունաբերությունը ապագայի զինատեսակներ համարվող էլեկտրամագնիսական հրանոթների և լազերային համակարգերի մշակման ու կատարելագործման աշխատանքների համար մեծ ներդրումներ է կատարում՝ ձգտելով հնարավորինս արագ դրանցով համալրել զինված ուժերի զինանոցը։

Ռազմարդյունաբերության ոլորտում նման զենքի մշակման վրա բացի Թուրքիայից աշխատում են խիստ սահմանափակ թվով երկրներ՝ Միացյալ Նահանգները, Անգլիան, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը։ Այս երկրների շուրջ 150 գիտահետազոտական կենտրոններում էլեկտրամագնիսական հրանոթների նախագծի վրա վերջին 20 տարում աշխատել է մոտ 5․000 մասնագետ, իսկ այդ ոլորտում կատարվել է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում։

Աղբյուր`    Milliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ու Չինաստանի նախագահները քննարկել են տնտեսական համագործակցությունը
11:08, 01 սեպ
Թուրքիայի ու Չինաստանի նախագահները քննարկել են տնտեսական համագործակցությունը

Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։

Թուրքիան էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ռեկորդային ցուցանիշ է գրանցել
13:33, 28 օգոս
Թուրքիան էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Մասնավորապես նշվում է, որ էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը
14:20, 27 օգոս
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական «Kalyon» հոլդինգը

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Հունական օրաթեթր․ «Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը»
Հունական օրաթեթր․ «Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը»

«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}