Տարածաշրջան10:06, 24 Մայիս 2018
Հայտնի է Թուրքիայի դիտակետերի թիվը Սիրիայում

2017թ. հոկտեմբերի 13-ին Սիրիայի Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինված ուժերը մինչև օրս այդտեղ ստեղծել են 12 դիտակետ։
Ռազմական աղբյուրները հայտնում են, որ անվտանգության գոտի հայտարարված Իդլիբի մյուս երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, Իդլիբում ունեն համապատասխանաբար 10 և 8 դիտակետեր։
Թուրքական «Habertürk»-ի թղթակից Չեթիներ Չեթինի տեղեկություններով` դիտակետերի միջև հնարավոր վտանգները կանխելու համար 3 երկրները ստեղծել են նաև «Կապի համակարգման համատեղ կենտրոն», որի միջոցով մշտական կապ են պահպանում միմյանց հետ։
Որպես հնարավոր վտանգ՝ թուրքական աղբյուրը համարում է Սիրիայի կառավարական ուժերի մուտքը Իդլիբ։ Նշվում է, որ եռակողմ համագործակցությունը Սիրիայում ընդլայնվելու է։
Հիշեցնենք, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Իդլիբը «անվտանգության» գոտի էր հայտարարվել: Որպես երաշխավոր երկրներ՝ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |