• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հունիս, 2025
Չորեքշաբթի 22:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:09, 24 Մայիս 2018

Հունաստանը թուրք զինվորականին ապաստան տրամադրելու որոշում է կայացրել

Հունաստանը թուրք զինվորականին ապաստան տրամադրելու որոշում է կայացրել

Հունաստանի դատական բարձրագույն խորհուրդը քննարկել է կառավարության միջնորդությունը, որով պահանջվում էր չեղարկել թուրք զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տրամադրելու որոշումը։

Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 թուրք զինվորական փախել էր Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից։ Թուրքիան Հունաստանից արդեն 2 տարի է, ինչ պահանջում է  նրանց արտահանձնումը, սակայն պաշտոնական Աթենքը  անընդհատ մերժում է։

Հունաստանի կառավարության վերոնշյալ միջնորդությունը մերժվել է, և դատական բարձրագույն խորհուրդը  իր կողմից նախկինում կայացված որոշումը թողել է անփոփոխ։

Թուրքական աղբյուրը նշում է, որ այս որոշումը, հավանաբար, կտարածվի  մնացած թուրք զինվորականների վրա։

Վերոնշյալ որոշումը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Հունաստանի դատական բարձրագույն խորհուրդը,  չհետևելով միջազգային օրենքներին, հեղաշրջման փորձի մասնակից Սուլեյման Օզքայնաքչըին փաստորեն ապաստան է տրամադրում: Սրանով Հունաստանը  միջազգային հանրությանը ցույց տվեց, որ հեղաշրջման փորձ իրականացրածներին  պաշտպանող և աջակցող երկիր է։ Մենք այդ քայլը խստիվ դատապարտում ենք։  Հույս ունենք, որ առաջիկայում Հունաստանի արդարադատության համակարգը նման սխալներ չի գործի»։

Աղբյուր`    Posta.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}