Տնտեսական06:42, 24 Մայիս 2018
Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել թուրքական լիրան օտար արտարժույթով չփոխանակել

Վերջին շրջանում դոլարի և եվրոյի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական լիրան մայիսի 21-ին պատմական ռեկորդ է գրանցել։
Այդ օրը Թուրքիայի բնակիչները բորսաներում գործարքները կատարել էին 1 դոլարը 4.53 լիրա հարաբերակցությամբ, իսկ 1 եվրոն՝ 5.32 լիրա հարաբերակցությամբ։
Թուրքական լիրայի արժեզրկումն անհանգստություն է առաջացրել Թուրքիայի կառավարության շրջանում։ Հարցի շուրջ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ նրա՝ նման իրավիճակը ժամանակավոր է և ամեն ինչ վերահսկողության տակ է։
«Դիմում եմ ողջ իմ ժողովրդին, խնդրում եմ օտար արտարժույթով մի փոխանակեք ձեր լիրաները: Շարունակեք օգտագործել ազգային արժույթ։ Սա է իսկական ազգասիրությունը և հայրենասիրությունը։ Եթե մենք այդպես անենք, մեզ համար ավելի լավ կլինի»,-ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |