Մշակութային10:39, 24 Մայիս 2018
Արա Դինքչյանը Վաշինգտոնում հանդես է եկել «Անատոլիայի գույները» նախագծի շրջանակներում

Թուրքիայի Յունուս Էմրեի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր ծայրերում «Անատոլիայի գույները» խորագրով միջոցառումներ են անցկացվում։ Այդ նախագծի շրջանակներում ողջ աշխարհում շրջագայող «Sultan Bestekarlar» (Կոմպոզիտոր սուլթաններ) խորագրով համերգաշարի հերթական կանգառն է դարձել Վաշինգտոնը։
Վաշինգտոնյան համերգի մենակատարի դերում հանդես է եկել աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ և կոմպոզիտոր Արա Դինքչյանը, իսկ նվագախմբի ղեկավարը եղել է Մուսա Գյոչմենը։
Համերգին մասնակցել է նաև 9 ամերիկացի երաժիշտ։ Երեկոյի ընթացքում հնչել են օսմանյան սուլթանների հեղինակած երաժշտական համարներ։ Իսկ Արա Դինքչյանի «Լացելիս» ստեղծագործությունը հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել։ Համերգը մեծ հաջողություն է ունեցել և արժանացել հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |