Տարածաշրջան05:29, 24 Մայիս 2018
Վաշինգտոնը հույս ունի, որ Թուրքիան ձեռք չի բերի ռուսական ՀՕՊ համակարգերը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մասնակցել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին, որի ընթացքում խոսել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների, «S-400» ՀՕՊ համակարգերի և «F-35» ռազմական ինքնաթիռների հարցի մասին։
Թուրքիայի կողմից ռուսական «S-400»-ները գնելու վերաբերյալ, պետքարտուղարը մասնավորապես ասել է.
«Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել, որպեսզի Թուրքիան Ռուսաստանից չգնի S-400 ՀՕՊ համակարգերը։ Դա դեռևս տեղի չի ունեցել և հույս ունենք, որ տեղի չի էլ ունենա»։
Պետքարտուղարը խոսել է նաև ամերիկյան արտադրության «F-35» նոր սերնդի ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին, որոնք պաշտոնական Անկարան պատրաստվում է գնել ԱՄՆ-ից։
ԱՄՆ-ում համարում են, որ այդ գործարքը կարող է չեղարկվել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով։
Պոմպեոն ասել է, որ ամերիկյան ղեկավարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նոր սերնդի այդ ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու հարցում:
Չնայած Թուրքիայից եկող բոլոր սպառնալիքներին, թե անհրաժեշտության դեպքում Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, այնուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյան իրատեսական չի համարում դա։ Նա շեշտել է, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ՆԱՏՕ-ի սկզբունքներին և քայլեր ձեռնարկի, որ դաշնակցային հարաբերությունները չտուժեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |