11:41, 24 Մայիս 2018
Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն»
Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։
«Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն», -ասել է Քահրամանը:
Վերջինս պնդել է, որ այս հարցում ՄԱԿ-ը չի կատարում իր գործառույթները։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ավելի լուրջ զբաղվել այն հարցերով, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և տարաշրջանային խաղաղության համար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ՄԱԿ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը զեկույց է հրապարակել,որտեղ ամբողջացվել է բոլոր երկրների ընդհանուր և մեկ շնչի հաշվով տուրիզմից ստացվող եկամուտների տվյալները։
Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։
Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունը հրապարակել է 2023-ի զեկույցը։
Պատժամիջոցներ կկիրառվեն նաև 5 երկրներից 5 ընկերությունների և 2 ֆիզիկական անձանց նկատմամբ, այն պատճառաբանությամբ, որ նրանք նպաստել են իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով քարտուղարի տեղակալը Հայտարարել է մի շարք երկրների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |