Քաղաքական07:14, 22 Մայիս 2018
Մարգար Եսայանը կրկին Թուրքիայի իշխող կուսակցության ընտրացուցակում է

Թուրքիայի կուսակցությունները շարունակում են նախապատրաստական աշխատանքները հունիսի 24-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (YSK) է ներկայացրել իր ընտրացուցակը։
Ընդհանուր առմամբ ԱԶԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել է 600 հոգի, որից 123-ը կանայք են։
Ինչպես 2015թվականին, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ից որպես Ստամբուլի պատգամավորի թեկնածու է առաջադրվել հայազգի Մարգար Եսայանը, ով նախորդ ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ էր ստացել:
Հիշեցնենք` երեկ պարզ դարձավ, որ մեկ այլ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից։ Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի ԺՀԿ-ի ընտրացուցակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |