Քաղաքական06:25, 22 Մայիս 2018
Թուրքիայի ազգայնական կուսակցության ընտրացուցակում ծագումով հայ կա

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում իրենց ընտրացուցակները: Վերջիններս ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է։
Հայտնի է դարձել, որ ծագումով հայ Էլմաս Գիրագոսը, որը ներկայացնում է Թուրքիայի նորաստեղծ «IYI» ազգայնական կուսակցությունը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել Ստամբուլից։
Գիրագոսը առաջադրվել է Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում և ցուցակում է 8-րդն է։ Նա միաժամանակ հանդիսանում է նորաստեղծ կուսակցության հիմնադիրներից մեկը։
Հայտնի է, որ Գիրագոսը ծնվել է 1973թ. հուլիսի 30-ին Թուրքիայի Ամասիա նահանգի Գյումուշհաջըքյոյ գյուղում։ Հաճախել է տեղի Մ. Ք. Աթաթուրքի անվան միջնակարգ դպրոց։ Հետագայում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ստամբուլ:
2000-2001թթ. վարչական աշխատանքի է անցել թուրքական թատրոններից մեկում։
Հետագայում անդամագրվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությանը։ Նա նույնիսկ մասնակցել է 2014թ. Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի ավագանու անդամի թեկնածու։ Որոշ ժամանակ անց ծագումով հայ կին քաղաքական գործիչը լքել է ԱՇԿ-ի շարքերը։
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ հայկական ծագում ունի նաև «IYI» կուսակցության փոխնախագահ Թայլան Յըլդըզը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |