Հասարակական09:55, 22 Մայիս 2018
BBC․ Թուրքիայում կեղծ կամ գողացված անձնագրեր գնելը չափազանց հեշտ է

Բրիտանական BBC հեռուստաընկերության արաբական բաժնի աշխատակիցները Թուրքիայում ուշագրավ հետազոտություն են անցկացրել։ Նրանք փորձել են պարզել, թե մասնավորապես Ստամբուլում որքան իրատեսական է կեղծ ճամփորդական անձնագիր ձեռք բերելը։
BBC-ի անձնակազմը նախ տեղեկացնում է, որ ինտերնետային տիրույթում, մասնավորապես՝ Facebook սոցիալական ցանցում, կան բազմաթիվ էջեր, որոնք զբաղվում են կեղծ կամ գողացված անձնագրերի, ճամփորդական փաստաթղթերի կամ Եվրոպայում բնակության իրավունք տվող փաստաթղթերի առուվաճառքով։
Հետազոտության հեղինակները նախ գրանցվել են նման խմբերից մեկում, որտեղ 5․000-ից ավելի ակտիվ օգտատեր կա։ Հետո նրանք հայտարարություն են հրապարակել, որ իրենց մոտ 30 տարեկանի անձնագիր է պետք։ Մի քանի ժամվա ընթացքում շուրջ 10 մարդուց պատասխան է ստացվել։
Հետո նրանք հանդիպել են մի մարդու հետ, ով ասել է, որ իր մոտ վաճառքի ենթակա ճամփորդական անձնագրեր կան։ Նա նշել է, որ անձնագիրը դեռ վավերական է և դրանով կարելի է առանց խնդիրների ճամփորդել Եվրոպայում։ Անձնագիր վաճառողը պնդել է նաև, որ այդ փաստաթղթերը իրենք գնում են այն փախստականներից, ովքեր որոշում են կայացնում հեռանալ Եվրամիությունից։ Միակ պայմանն այն է, որ անձնագիր գնողը որոշ չափով նման լինի փաստաթղթի իրական տիրոջը։
Լրագրողները հետաքրքրվել են նաև բրիտանական անձնագրեր գնելու հնարավորությամբ, սակայն պարզվել է, որ բրիտանական կեղծ անձնագրերը շատ թանկ են՝ շուրջ 17․000 դոլար։
Այսպիսով, BBC-ի անձնակազմը ապացուցել է, որ Ստամբուլում մի քանի ժամվա ընթացքում կարելի է գումարի դիմաց ձեռք բերել Շենգենյան գոտում շրջագայելու իրավունք տվող վավեր փաստաթուղթ։ Դա Գերմանիայում հայտնի է որպես «կապույտ անձնագիր» և դրանց կեղծումը լուրջ խնդիր է Գերմանիայի համար։ Միայն 2017թ․ ընթացքում կեղծ, գողացված կամ կորած անձնագրերով Եվրոպա մուտք գործելու փորձ կատարելիս շուրջ 6․700 անձ է ձերբակալվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Համապատասխան համաձանյագրի շուրջ տարվող բանակցությունների 1-ին փուլը հաջողությամբ ավարտված է:
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |