Տարածաշրջան12:55, 21 Մայիս 2018
Դեմիրթաշ․ «Թուրքիայում իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել»

«Euronews» լրատվամիջոցը հարցազրույց է անցկացրել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հետ, ով 2016թ․ նոյեմբերի 4-ից կալանավորված է և գտնվում է Էդիրնեի բանտում։
Միջանկյալ նշենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է Թուրքիայի բնակչությանը «ապստամբության դրդելու» և «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։
Հարցազրույցի ընթացքում Դեմիրթաշը գլխավորապես խոսել է Թուրքիայի իշխանությունների կողմից վարած քաղաքականության և երկրում տիրող ներքաղաքական լարված վիճակի մասին։
«Վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցող երույթները, որոնք չեն տեղավորվում ժողովրդավարության սահմաններում, հասարակության մեծ մասի շրջանում հիասթափություն են առաջացնում։ Մարդիկ վախենում են իրենց տեսակետը արտահայտել փողոցում, աշխատավայրերում և սոցցանցերում։ Իհարկե նախկինում էլ Թուրքիայում ժողովրդավարության վերաբերյալ զեկույցները հուսադրող չէին, սակայն հիմա իրավիճակը շատ ավելի վտանգավոր է։ Ըստ իս՝ այս պայմանները և տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց հիշեցնում են, թե որքան թանկ բան է ժողովրդավարությունը։ Այս տեսանկյունից մեր գնահատմամբ անշուշտ Թուրքիայի հասարակությունը այժմ ավելի հասուն և վճռական կերպով ձգտում է դեպի ժողովրդավարություն։ Մեր կողմից վերապրած բոլոր բացասական երույթները մեզ հուշում են ժողովրդավարության կարևորության մասին։ Ես հավատում եմ, որ մեր երկիրը վճռականորեն հաղթահարելու է այս դժվար օրերը։»,-ասել է Դեմիրթաշը հարցազրույցում։
Վերջինս ակնկալում է, որ Թուրքիայում ներքաղաքական դրությունը կլավանա, իսկ իրենց կուսակցությունը կշարունակի սկսած պայքարը։
«Ես ցանկանում եմ մի գեղեցիկ առավոտ արթնանալ իմ տանը և տեսնել ժողովրդավար պետություն, որտեղ ներքին խաղաղությունը ապահովված է, անօրինականություն և գործազրկություն չկա, և մտահոգված չենք մեր երեխաների համար»,-եզրափակել է քուրդ քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ Դեմիրթաշն առաջադրված է հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |