Միջազգային10:22, 17 Մայիս 2018
Ամերիկյան մամուլ․ Էրդողանի դեմ մահափորձ է նախապատրաստվում
Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ իսրայելյան վարձու մարդասպաններն Էրդողանի դեմ մահափորձ կատարելու հանձնարարությամբ գտնվում են Թուրքիայում։ Թուրքալեզու մամուլը, որպես տեղեկության սկզբնաղբյուր, հղումը է կատարում ամերիկյան ռազմական «Veterans Today» լրատվակայքին։
«ԱՄՆ-ի իշխանություններն արդեն համոզված են, որ առանց Էրդողանին սպանելու չեն կարող հարձակվել Իրանի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ, եթե Էրդողանը նրա կողքին չլինի, չի կարողանա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերել կամ զենք մատակարարել Իրանին», - ասված է հոդվածում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած բախումները որակել էր որպես ցեղասպանություն, իսկ Իսրայելին բնութագրել որպես ահաբեկչական պետություն։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ Թուրքիային մեղադրել էր «Համաս»-ի ամենամեծ աջակիցներից մեկը լինելու մեջ։
«Թուրքիայի կողքին միայն Անգլիան է կանգնած, որն էլ հեռացնում է նրան ԱՄՆ-ից։ Թուրքիայի խորհրդարանում, փողոցներում և տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրություններն արագորեն տարածվում են», - ասված է հոդվածում։
Աղբյուրը համոզմունք է հայտնել, որ Էրդողանն ամենաանկանխատեսելի լիդերներից մեկն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի ամենակարևոր ուժային կենտրոններից մեկը։ «Բայց չնայած դրան՝ ԱՄՆ-ը Թուրքիային վերաբերվում է ինչպես փողոցային մարմնավաճառի», - նշում է հեղինակը։
Աղբյուրի համաձայն՝ Էրդողանը քաջ գիտակցում է, որ ԱՄՆ-ը Թուրքիայում քրդերի գլխավորությամբ ահաբեկչական խմբավորում է ստեղծել և զենք ու զինամթերք է մատակարարում այդ կառույցին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Գրքում ներկայացված է ՌԴ նախագահի մի շարք ելույթների ու հոդվածների թուրքերեն թարգմանությունը։
Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հանիյեն շաբաթավերջին կայցելի Թուրքիա:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |