Քաղաքական10:34, 15 Մայիս 2018
Ընդդիմադիր գործիչ. «TRT-ն 80 մլն բնակչության փողերով մեկ անձի համար է աշխատում»
Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը (TRT) խստորեն բարկացրել է երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդամենը 1․5 ամիս է մնացել։ Իսկ TRT-ն նախընտրական քարոզարշավի համար իշխող կոալիցիային անհամեմատ ավելի շատ եթերաժամանակ է տրամադրում, քան ընդդիմադիրներին։
Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) - «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ- MHP) կազմած կոալիցիային ընդհանուր առմամբ տրամադրվել է 37 ժամ 40 րոպե 2 վայրկյան եթերաժամանակ։ Այն դեպքում, երբ ապրիլի 17-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP) և «Saadet» կուսակցությանը TRT-ն ընդհանրապես եթեր չի տրամադրել, իսկ նորաստեղծ ընդդիմադիր «İYİ» կուսակցությանն ընդամենը 9․5 րոպե եթերաժամանակ է հատկացրել։
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Իլհան Թաշչըն տեղեկացրել է, որ պետությունը RTÜK-ից խլել է անհավասար եթերների վերահսկման և կարգավորման ֆունկցիան։
«Ցավոք ԱԶԿ-ի իշխանությունը այդ իրավունքը վերցրել է։ Այժմ RTÜK-ից միայն անունն է մնացել։ TRT-ն, որը գոյատևում է 80 մլն բնակչության տված հարկերով և պարտավոր է հանրային լրատվություն ապահովել, շատ կողմնապահ եթեր է իրականացնում։ Այնպիսի տպավորություն է, որ դա ոչ թե հանրային հեռուստաընկերություն է, այլ պատկանում է միայն մեկ կուսակցության, անգամ մեկ անձի։ Մեկ անձ եմ ասում, քանի որ անհրաժեշտության դեպքում վարչապետի ելույթն ընդհատվում է և եթերը տրամադրվում է հանրապետության նախագահին։ Դա հավասարության սկզբունքին կտրականապես դեմ է», - ասել է Թաշչըն։
Նա նշել, որ Թուրքիայում շուրջ 1․700 ռադիո և հեռուստատեսություն է գործում և դրանից կարող է տպավորություն ստեղծվել, թե երկրում բազմակարծություն գոյություն ունի։ Մինչդեռ, ըստ ընդդիմադիր գործչի, երկրում բոլորը միաձայն ու միանման եթեր են իրականացնում
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |