Տարածաշրջան08:49, 14 Մայիս 2018
Էրդողանն Իսրայելին մեղադրում է տարածաշրջանն ահաբեկելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրղողանը հարցազրույց է տվել բրիտանական «BBC» լրատվամիջոցին, որի ընթացքում կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի հասցեին։
«Իսրայելն արդեն 50 հրթիռ է արձակել Սիրիայի վրա, սա ի՞նչ բան է։ Դա համարյա պատերազմի հրարում է։ Դրանով Թել-Ավիվը ահաբեկում է տարածաշրջանը։ Դա նպաստելու է ահաբեկչության աճին։ Այդ հրթիռների արձակման նպատակը որն է՞ր, ի՞նչ էին դրանով ուզում արած լինել»,-ասել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ դեռևս չկան հստակ տվյալներ, որոնք կապացուցեին, թե մայիսի 10-ին Սիրիայի տարածքից են հրթիռներ արձակվել դեպի Գոլանի բարձրունքներ, ինչպես դա պնդում է պաշտոնական Թել-Ավիվը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Սիրիայի տարածքից հրթիռներ էին արձակվել Իսրայելի վրա, որին հաջորդել էր Իսրայելի զինուժի կողմից Սիրիայի իրանական ռազմաբազաների հրթիռակոծումը: Իսրայելն իր տարածքը հրթիռակոծելու մեջ մեղադրում է Իրանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |