Միջազգային07:25, 12 Մայիս 2018
Իրավապաշտպան կազմակերպությունները Թերեզա Մեյին կոչ են արել ճնշում գործադրել Էրդողանի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն կատարելիք այցից առաջ մարդու իրավունքների և մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները կոչով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերերզա Մեյին։ Նրանք մասնավորապես ուշադրություն են հրավիրել Թուրքիայում տիրող վախի մթնոլորտին և կոչ արել ճնշում գործադրել Էրդողանի վրա:
Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից տեղեկացրել էին, որ մայիսի 15-ին Թերեզա Մեյը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հիմնախնդրի, տարածաշրջանային կայունության, առևտրի և այլ հարցեր։ Ակնկալվում է, որ Էրդողանն Անգլիա կմեկնի մայիսի 13-ին։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության բրիտանական բաժնի տնօրեն Քեյթ Ալենը այս առթիվ հետևյալ հայտարարությունն է արել. «Այս այցը շատ լավ հնարավորություն է՝ ցույց տալու համար նախագահ Էրդողանին, որ Թուրքիայում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացումը Մեծ Բրիտանիայի համար առաջնային խնդիր է։ Արտակարգ դրության ռեժիմի քողի տակ թուրքական պետական մարմինները նպատակաուղղված ձևով մասնատում են քաղաքացիական հասարակությունը, բանտարկում իրավապաշտպաններին, փակում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և երկրում խեղդող վախի մթնոլորտ ստեղծում»։
Իսկ գրողների միջազգային միության (PEN International) Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը պատրաստվում է մայիսի 15-ին Լոնդոնում ցույց կազմակերպել՝ «Ազատություն թուրքական մեդիայում» կարգախոսով։ Կազմակերպության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ երթի նպատակն է զորակցություն հայտնել ռիսկի ենթարկված այն գրողներին, որոնք ապրում են Թուրքիայում. երկիր, որը ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է։
Մամուլի ազատության պաշտպան մեկ այլ կազմակերպություն՝ Society of Editors-ը, իր հերթին բաց նամակով դիմել է վարչապետ Թերեզա Մեյին։
Կազմակերպությունը նամակով դիմել է Մեյին և պահաջնել մտահոգություն հայտնել Էրդողանին Թուրքիայում մամուլի անազատության մասին վերջին զեկույցների կապակցությամբ։ Society of Editors-ի տնօրեն Յան Մուրայն այս առթիվ մասնավորապես նշել է.
«Թուրքիայում մամուլի ազատության խաթարումը և արտակարգ դրության ռեժիմի օգտագործումը լրագրողներին ազատազրկելու նպատակով ծայրահեղ մտահոգիչ է հատկապես այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ երկիրն ազատ մամուլի կարիք ունի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ տնային տեքսիտիլի արտահանման ծավալները 2024-ին կազմել են 2.9 մլրդ դոլար։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 9-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Տոտոկոսադրույքները նվազեցնում են ներդրումները, տնտեսական աճը դանդաղում է
Հնդկաստանը տարեկան Թուրքիայից ներմուծում է մոտ 2.7 մլրդ դոլարի ապրանք։
Օզգյուր Օզելի հայտարարությանը պատասխանել է Էրդողանի ղեկավարած կուսակցության մամուլի խոսնակը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 9-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |