Իրավական12:36, 08 Մայիս 2018
Թուրքիայի բանտերի ծանրաբեռնվածությունը 10 տարում աճել է 161․7 տոկոսով

Եվրոպայի խորհուրդը և Լոզանի համալսարանը եվրոպական կալանավայրերի 2016թ․ վիճակի մասին համատեղ զեկույց են հրապարակել։
Ըստ այդմ՝ Եվրոպայի կալանավայրերում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1 մլն 500․000։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում՝ 2006- 2016թթ․, կալանավորների թիվն ամենից շատ աճել է Թուրքիայում։
Զեկույցի համաձայն՝ 2016թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ եվրոպական երկրների բանտերում (բացի Ռուսաստանից) 859․102 կալանավոր և ազատազրկված մարդ կա։ Իսկ Ռուսաստանի բանտարկյալների հետ մեկտեղ այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 505․187։
«Deutsche Welle»-ի տեղեկության համաձայն՝ 2016թ․ հունվարի 1-ի դրությամբ Եվրոպայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացու բաժին էր ընկնում 127 բանտարկյալ։ Այդ ցուցանիշով առաջին հորիզոնականում Վրաստանն է, որտեղ 100․000 անձին բաժին է ընկնում 256 կալանավոր, Թուրքիայում՝ 244, Ադրբեջանում՝ 236։
Վիճակագրության համաձայն՝ 2016թ․ բանտարկյալների թիվն ամենից շատ աճել է Բուլղարիայում (10․8 տոկոս), Թուրքիայում (9․5 տոկոս), Չեխիայում (7․6 տոկոս), Սերբիայում (6․6 տոկոս) և Դանիայում (5․5 տոկոս)։
2006-2016թթ․ ընթացքում Թուրքիայի բանտերում գտնվող կալանավորների թիվն աճել է 161․7 տոկոսով։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջին հորիզոնականում է։ Իսկ նույն ժամանակահատվածում ամենից քիչ աճել է Հոլանդիայի (38․9 տոկոս), Էստոնիայի (36․7 տոկոս) և Շվեդիայի (26․2 տոկոս) բանտերի ծանրաբեռնվածությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |