Միջազգային10:44, 08 Մայիս 2018
Գերմանիան խստիվ սահմանափակել է սպառազինության վաճառքը Թուրքիային

Գերմանիան նվազագույնի է հասցրել Թուրքիային վաճառվող զինատեսակների քանակը։
Ինչպես հայտնի է, նման պահանջով ավելի վաղ բազմիցս հանդես էին եկել Բունդեսթագի պատգամավորները։ Նրանք մտահոգություն էին հայտնել, որ Թուրքիային վաճառվող զինտեխնիկան օգտագործվում է Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի կողմից անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ընթացքում։
Մարտի 14-ին Գերմանիայում Մերկելի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարությունը խստորեն սահմանափակել է զենքի վաճառքը ռազմական ակտիվ գործողություններ կազմակերպող Թուրքիային և Սաուդյան Արաբիային։
Գերմանիայի Ձախերի կուսակցության հարցմանն ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ մարտի 14-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիան հաստատել է այս երկրներին միայն մեկական զինատեսակի վաճառքը։
Թուրքիայի դեպքում թույլատրված զենքի վաճառքի արժեքը կազմել է 1․926 եվրո, Սաուդյան Արաբիայի դեպքում՝ 28․563 եվրո։ Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Թուրքիային վաճառվել էր 3 մլն 300․000 եվրո ընդհանուր արժողությամբ սպառազինություն, իսկ Սաուդյան Արաբիային վաճառված զինամթերքի արժեքը կազմել էր 24 մլն 500․000 եվրո։
Գերմանիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը բազմիցս հանդես են եկել Թուրքիային զենք ու զինամթերքի վաճառքի դադարեցման պահանջով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ տնային տեքսիտիլի արտահանման ծավալները 2024-ին կազմել են 2.9 մլրդ դոլար։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 9-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Օզգյուր Օզելի հայտարարությանը պատասխանել է Էրդողանի ղեկավարած կուսակցության մամուլի խոսնակը։
Միջոցառումը կազմակերպվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի և Ադրբեջանի թուրքական տան կողմից։
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |