Տարածաշրջան07:32, 07 Մայիս 2018
Թուրքիան արձագանքել է Աֆրինի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության այն հայտարարությանը, թե Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։
Աքսոյը, «անհիմն» որակելով պետքարտուղարության վերոնշյալ հայտարարությունը, պնդել է, որ դրա հիմնական մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։
Ըստ նրա՝ Աֆրինի տարածքի մեծ մասը ականապատված է եղել քրդական ուժերի կողմից, իսկ Թուրքիան այժմ զբաղված է այդ տարածքների ականազերծմամբ։
Թուրքական կողմն ԱՄՆ-ին մեղադրել է այն բանի մեջ, թե իբր պաշտոնական Վաշինգտոնը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի քարոզչության ազդեցության տակ։
Հիշեցնենք, որ այժմ Աֆրինը գտնվում է Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Թուրքական ընդդիմադիր և քրդական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ Աֆրինում Թուրքիայի զինուժի գործողությունների հետևանքով զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |