Միջազգային07:03, 07 Մայիս 2018
The Times. Թուրքիայում ընտրությունները ոչ ազատ կլինեն, ոչ արդար
Բրիտանական «The Times» պարբերականը «Ոչ ազատ, ոչ արդար» խորագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Թերթը նկատել է տվել, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա ընտրություններում հաղթանակ ապահովելու համար լռեցրել է բոլոր ընդդիմադիր ուժերին։
«Էրդողանը, ով արդեն 15 տարի կառավարում է երկիրը վարչապետի և հանրապետության նախագահի պաշտոնում, անկասկած ձայների ճնշող մեծամասնությամբ կհաղթի ընտրություններում։ Ամեն տեսակ ընդդիմության նկատմամբ անհանդուրժող Էրդողանը հոգացել է, որ իրենից բացի ոչ ոք չկարողանա հաղթել։
Մեկ տարի հետո կայանալիք ընտրությունները նա տեղափոխել է առաջիկա ամիս, որպեսզի կարողանա իրարանցման ընթացքում ցեխի մեջ թաթախել ընդդիմադիրներին, օգտվել «արտակարգ դրության» ռեժիմի ընձեռած առավելություններից, սահմանափակել նախընտրական արշավների, մամուլի, խոսքի ազատության իրավունքը։ Իսկ այդ ամենը նշանակում է, որ առաջիկա ընտրությունների ազատ ու արդար չլինելը երաշխավորված է», - գրում է աղբյուրը։
Թերթն արձանագրում է, որ նոր սահմանադրությամբ Էրդողանը ավելի լայն լիազորություններ է ապահովել հանրապետության նախագահի համար և ձգտում է սննդի թանկացումների ու լիրայի արժեզրկման պատճառով սպասվող տնտեսական անկումից առաջ ամրապնդել իր դիրքերը։
Այդ անկման պատճառով Թուրքիան կորցնում է նաև իր արտասահմանյան ներդրողներին։ «Թուրքիայի եվրոպացի դաշնակիցներն էլ բացահայտորեն ընդգծում են, որ քանի դեռ Թուրքիայում չի վերականգնվել անկում ապրած ժողովրդավարական համակարգը, Եվրամիության դռները փակ կլինեն նրա առաջ»,- ասված է հոդվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում ևս կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի ու երախտագիտության աղոթք։
Թուրքիայի առաջնորդն Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆի և Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի հետ հանդիպելուց հետո շփումներ կունենա նաև Էրբիլում:
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |