Տարածաշրջան08:03, 04 Մայիս 2018
Էրդողանը համարում է, որ Թուրքիայի զինուժն Աֆրինում դեռ անելիքներ ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուզբեկստան և Հարավային Կորեա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին։
«Աֆրինում քուրդ զինյալների դեմ պայքարը, ինչպես նաև ականազերծման աշխատանքները դեռ ավարտված չեն։ Ինքնաշեն պայթուցիկների վտանգը չեզոքացնելու հարցում լուրջ արդյունքների ենք հասել։ Իսկ Թել Ռըֆաթի ու Իդլիբի վերաբերյալ մեր բանակցությունները շարունակվում են։ Մեր արտաքին գործերի նախարարը մեկնելու է Միացյալ Նահանգներ։ Հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նախատեսվում է քննարկել Մանբիչի հարցը։ Մենք ցանկանում ենք, որ Մանբիչը քուրդ զինյալներից մաքրելու գործում կատարվեն անհրաժեշտ քայլեր»։
Հիշեցնենք որ Աֆրինն այժմ գտնվում է Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Իսկ Մանբիչը այժմ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ է։ Պաշտոնական Անկարան այժմ ցանկանում է ռազմական գործողություններ սկսել նաև Մանբիչում, ինչպես դա արեց Աֆրինում։ Այդ հարցով թուրքական կողմը ամիսներ շարունակ արդեն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, որի բանակի որոշ ստորաբաժանումներ գտնվում են Մանբիչում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |