Տարածաշրջան05:45, 03 Մայիս 2018
Հույն զինվորները ձերբակալել են սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

Հույն սահմանապահները ձերբակալել են թուրքական շինարարական մեքենայի վարորդին։ Թուրքական կողմի պնդմամբ՝ թուրք վարորդը պատահմամբ է հայտնվել թուրք-հունական սահմանի միջև գտնվող չեզոք գոտում։
Ձերբակալված անձը, ով Թուրքիայի քաղաքացի է, տեղափոխվել է թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես սահմանային անցակետ, որտեղից էլ ուղարկվել է Օրեստիաս քաղաք։
Թուրքիայի Էդիրնե քաղաքի քաղաքապետ Ռեջեփ Գյուրքան հայտնել է, որ այժմ թուրքական կողմը հույն պաշտոնյաների հետ բանակցություններ է վարում, որ թուրք վարորդն ազատ արձակվի և վերադառնա հայրենիք։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին 2 հույն զինվորականի, որոնք եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին Թուրքիայի սահմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |