Տարածաշրջան07:24, 03 Մայիս 2018
Էրդողանին չի թույլատրվի Գերմանիայում նախընտրական քարոզարշավ անցկացնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում չի անցկացնելու նախընտրական քարոզարշավ։ Այդ մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։ Գերմանիան նախապես արգելք էր սահմանել, համաձայն որի, թուրք պաշտոնյաներին չի թույլատրվի նախըտրական քարոզարշավ անցկացնել այդ երկրում։
Թուրքիայի արտգործնախարարությանը մոտ գտնվող աղբյուրները հայտնում եմ.
«Քարոզարշավի ընթացքում Թուրքիայի նախագահը չի ծրագրում հանդիպումներ ունենալ Գերմանիայում ապրող թուրքերի հետ։ Կարծում ենք, որ արգելքը ճիշտ չէր: Այն չի ծառայում ժողովրդավարությանը։ Ընտրողները պետք է իմանան, թե ինչի համար են գնում ընտրություններին»։
Թուրքական աղբյուրը նշում է, որ մայիսի 20-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավ կիրականացնեն Բոսնիա և Հերցոգովինայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
AFAD-ի հաղորդմամբ՝ այն տեղի է ունեցել Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |