Հասարակական08:24, 01 Մայիս 2018
Թուրք նախարարը ափսոսանք է հայտնել հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման համար

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եղեկեցու վրա կատարված հարձակման առնչությամբ:
Նշվում է, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին և ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ:
Նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ անընդունելի է համարվել հայկական եկեղեցու վրա հարձակումը: Շեշտվել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու կատարողների ինքնությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին անհայտ անձիք աղբ էին լցրել հայկական եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերեն գրել. «Այս հայրենիքը մերն է»:
Դեպքի առնչությամբ Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը հանդես էր եկել հայտարարությամբ. «Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն կատարվել են մաքրման աշխատանքներ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |