Տարածաշրջան06:54, 26 Ապրիլ 2018
Քրդական կողմի տվյալները՝ Աֆրինում Թուրքիայի զինուժի կորուստների մասին

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) մամուլի կենտրոնը տվյալներ է հրապարակել Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ժամանակ թուրք զինվորների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կորուստների մասին։
Ըստ այդմ՝ հունվարի 20-ից մինչ օրս, Աֆրինում քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ սպանվել է 2420 թուրք զինվոր և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալ։
Նշվում է, որ Աֆրին ներխուժած թուրք զինվորների և դաշնակից ուժերի դեմ ակտիվորեն կռվել է Սիրիայի քրդական ուժերի կանանց թևը։ Վերջիններս ապրիլի 15-17 ընկած ժամանակահատվածում սպանել են 12 թուրք զինվորի։
Նշենք, որ թուրքական կողմի պաշտոնական տվյալներով՝ Աֆրինում քուրդ զինյալների կորուստների թիվը հասել է 4205-ի։ Իսկ սպանված թուրք զինվորների թիվը՝ 53-ի։
Հիշեցնենք, որ Աֆրինը արդեն գտնվում է Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Նախկինում այն գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |