• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Հուլիս, 2025
Երկուշաբթի 19:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:18, 26 Ապրիլ 2018

«Amnesty International»-ի զեկույցը՝ Թուրքիայում իրականացվող բռնաճնշումների մասին

«Amnesty International»-ի զեկույցը՝ Թուրքիայում իրականացվող բռնաճնշումների մասին

Բրիտանական «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը  Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ  խոսվում է  այդ երկրում իրավապաշտպանների դեմ իրականացվող ճնշումների,  ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված  խնդիրների մասին։

Զեկույցում դատապարտվել է այն փաստը, որ արդեն 21 ամիս տևող արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում շարունակվում է մարդկանց ձերբակալությունները, հասարակական կազմակերպությունների փակումը, ինչպես նաև իրավապաշտպանների դեմ ուղղված ճնշումները։

Նշվում է, որ Թուրքիայի  իշխանությունները երկրում հայտարարված արտակարգ դրությունը օգտագործում են իրենց նպատակների համար։ Մասնավորապես նրանց հրահանգով Թուրքիայում կալանավորվում են ընդդիմադիր ուժերի մի շարք ներկայացուցիչեր և անցանկալի մարդիկ։


Զեկույցում հիշատակվում է թուրք գործարար, հասարակական գործիչի՝  Օսման Քավալայի կալանավորման դեպքը, ում թուրքական կողմը մեղադրեց «ահաբեչության օգտին քարոզչություն անելու», ինչպես նաև «Ժողովրդին թշնամության, ատելության դրդելու» մեջ։

Զեկույցի համաձայն՝ Քավալայի դեպքը հանդիսանում է  Թուրքիայի իշխանությունների «անհանդուրժողականության դրսևորման ամենաբացահայտ օրինակը»։

Անդրադարձ է կատարվում  նաև Թուրքիայում երկար ժամանակ կալանքի տակ պահված գերմանական «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի դեպքին, ով որոշ ժամանակ անց ազատ արձակվեց։ Ըստ կազմակերպության ՝ վերջինիս դեմ ուղղված մեղադրանքները անհիմն էին։

Հիշեցվում է նաև «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի ղեկավար Թաներ Քըլըչի կալանավորման մասին։  Վերջինիս մեղադրվում էր այն բանի մեջ, որ օգտվել է երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքին պատկանող «Bylock» գաղտնի հավելվածից։ Զեկույցի համաձայն՝ թուրքական կողմը մինչ օրս որևէ հստակ ապացույց չի ներկայացրել , որը  կապացուցեր  Քըլըչի մեղքը։

Զեկույցում նշվում է, որ իրավապաշտպանները համարվում են Թուրքիայի ղեկավարության թշնամիներ։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայում ձերբակալվել էին «Amnesty International»-ի 11 իրավապաշտպաններ, ովքեր հետագայում ազատ էին արձակվել։

Քննադատության են ենթարկվում նաև Անկարայի և Ստամբուլի ղեկավարության որոշումները, որոնցով հաճախ արգելվում է  ԼԳԲՏ  (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) շարժմանը  երթեր կազմակերպել։

Աղբյուր`    Dw.com/tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
12:12, 07 հուլ
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
15:24, 04 հուլ
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
16:10, 02 հուլ
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»
Էրդողան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը»

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները
Բրազիլիայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։

Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով
Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով

Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}