Միջազգային13:03, 25 Ապրիլ 2018
RSF զեկույց. «Թուրքիան աշխարհի ամենամեծ բանտն է լրագրողների համար»

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2018» զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 157-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ 2 հորիզոնականով զիջելով դիրքերը:
Հրապարակված զեկույցում Թուրքիան որակվում է որպես «աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»: Զեկույցում խոսվում է 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո 1 տարուց ավել անազատության մեջ պահվող բազմաթիվ լրագրողների և նրանց խմբակային դատավարությունների մասին:
Հիշեցում կա նաև այն մասին, որ հակառակ լրագրողներ Մեհմեթ Ալթանին և Շահին Ալփային բաց թողելու վերաբերյալ Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմանը՝ ստորադաս դատարանները չեն կիրարկել այդ որոշումը:
Նշվում է, որ մամուլի ազատության ոլորտում հետընթաց է գրանցել ոչ միայն Թուրքիան: Այդ միտումը նկատելի է ողջ աշխարհում:
«Քաղաքական գործիչների կողմից մամուլի նկատմամբ ցուցաբերվող թշնամանքն արդեն չի սահմանափակվում այնպիսի ավտորիտար երկրներով, ինչպիսիք են Թուրքիան (157-րդ) ու Եգիպտոսը (161-րդ): Սակայն այս 2 երկրում «մամուլաֆոբիան» այն աստիճանի է, որ լրագրողները կանոնավոր կերպով մեղադրվում են ահաբեկչության մեջ, իշխանություններին հնազանդություն չհայտնելու համար լրագրողները կամայական բանտարկությունների են ենթարկվում»,- ասված է զեկույցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ տնային տեքսիտիլի արտահանման ծավալները 2024-ին կազմել են 2.9 մլրդ դոլար։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 9-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ կհրապարակվի քարտեզ, որը նման է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Օզգյուր Օզելի հայտարարությանը պատասխանել է Էրդողանի ղեկավարած կուսակցության մամուլի խոսնակը։
Միջոցառումը կազմակերպվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի և Ադրբեջանի թուրքական տան կողմից։
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |