Ցեղասպանություն07:36, 25 Ապրիլ 2018
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը՝ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին:
Թրամփը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում այս անգամ ևս կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը։
Հրապարակված գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի նախագահի ուղերձում կիրառված եզրույթները որակել է որպես «սխալ» և «սուբյեկտիվ»։
«Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ վերջինս արդար դիրքորոշում հայտնի այդ շրջանում օսմանահպատակ բոլոր ժողովուրդների ապրած ցավի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է հայկական կողմին առաջարկել բացել արխիվները և ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որոնք կուսամնասիրեն 1915թ. տեղի ունեցածը։
Հիշեցվել է, որ Պոլսի հայոց պատրիարքարանում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «մահացած օսմանցի հայերի»:
Թուրքիան նաև ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս տարվա ապրիլի 24-ի նամակը՝ հղված Պոլսի հայոց պատրիարքարանին։
Չնայած քննադատություններին՝ այնուամենայնիվ հայտարարության վերջում գոհունակությամբ է ընդունվել այն հանգամանքը, որ ուղերձը դուրս չի եկել «միջազգային իրավական նորմերի սահմաններից» և 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |